Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչպե՞ս է լուսինն ազդում մեր առողջության վրա. news.am
Լուսինն ազդում է մեր առողջության վրա, նշում են մասնագետները: Օրինակ, լիալուսնի ժամանակ շտապ օգնության ավելի շատ զանգեր են գրանցվում: Իսկ ինչպե՞ս է այն ազդում մեր առողջության վրա:
Քուն
University of Basel շվեյցարական համալսարանի գիտնականները պնդում են, որ լիալուսնի ժամանակ քուն մտնելը շատ ավելի դժվար է, եւ մարդիկ այդ ընթացքում քնում են 20 րոպե ավելի քիչ: Հատկանշական է, որ լիալուսնի ժամանակ մարդկանց օրգանիզմում պակասում է քունը կարգավորող հորմոնի՝ մելատոնինի պարունակությունը:
Դաշտանային ցիկլ
Միջինում դաշտանային ցիկլը տեւում է 4 շաբաթ՝ ինչպես նաեւ լուսնի ցիկլը: Ինչպես ցույց է տալիս Acta Obstetricia et GynecologicaScandinavica ամսագրում լույս տեսած հետազոտությունը, կանանց մոտավորապես 30 տոկոսի մոտ դաշտանը սկսվում է լիալուսնի ժամանակ, իսկ կանանց մեծամասնությունը, մեկ այլ հետազոտության համաձայն, ավելի ֆերտիլ է լիալուսնի ընթացքում:
Սրտի նոպա
Journal of Preventive Cardiology ամսագրում լույս տեսած հետազոտության համաձայն՝ լիալուսնից հետո երեք օրվա ընթացքում սրտի նոպաներ շատ ավելի հազվադեպ են պատահում, քան ամսվա մյուս օրերին: Գիտնականների խոսքով՝ լուսինը դրական է ազդում սրտի վրա ամիսը երկու անգամ՝ լիալուսնի եւ նորալուսնի ժամանակ:
Քարեր երիկամներում
Urology ամսագրում լույս տեսած հետազոտության համաձայն՝ այս հիվանդության պատճառած ցավերը սրվում են լիալուսնի ընթացքում:
Ուղեղ
Ընդունված է կարծել, որ լուսինը, ազդելով ուղեղի հեղուկի վրա, ազդում է նաեւ մարդու տրամադրության եւ վարքագծի վրա: Հենց այդ պատճառով, ինչպես նշում են գիտնականները, հոգեկան հիվանդությունները կարող են սրվել: Սակայն էպիլեպսիայով տառապող մարդկանց համար լիալուսինը նույնիսկ օգտակար է, քանի որ այն նվազեցնում է նոպաների քանակը:
Վիրաբուժություն
Interactive Cardiovascular and Thoracic Surgery ամսագրում լույս տեսած հետազոտությունը ցույց տվեց, որ այն մարդիկ, որոնց լիալուսնի ժամանակ սրտի բաց վիրահատություն են իրականացրել, մնում էին կլինիկայում 10 օր, այնինչ այլ օրերին վիրահատվածները՝ 14 օր:
Կենդանիներ
Լուսինն ազդում է նաեւ կենդանիների վրա: Ինչպես ցույց տվեց British Medical Journal ամսագրում լույս տեսած հետազոտությունը, կենդանիների խայթոցների պատճառով շտապ օգնության կանչերի թիվը լիալուսնի ժամանակ ավելանում է:
21.04.2015 Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
08.06.2023
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
09.11.2021
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
12.10.2021
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
16.02.2021
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
22.08.2019
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
15.05.2019
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
14.05.2019
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
01.09.2018
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
01.02.2018
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
07.12.2017
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
24.01.2017
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
18.11.2016
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
29.04.2016
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
29.02.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
